Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

«Զարթնիր լաո...» մարզային փառատոնը` Ներքին Սասնաշեն համայնքում

«Զարթնիր լաո...» մարզային փառատոնը` Ներքին Սասնաշեն համայնքում
26.09.2014 | 10:53

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Առաջընթաց» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Արագածոտնի մարզում անցկացնում է ազգագրական երգի և պարի համույթների մարզային «Զարթնիր լաո...» փառատոնը, որի նպատակն է աջակցել մարզի պարային խմբերին, անհատ կատարողներին, ակտիվացնել համայնքների մշակութային կյանքը՝ ներգրավելով երիտասարդ սերնդին:

Միջոցառումներն անցկացվում են Նոր Արթիկ, Սասունիկ և Ներքին Սասնաշեն համայնքներում, որտեղ հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանից գաղթած՝ եղեռնից փրկվածների ժառանգները, ովքեր պահպանում են ազգային մշակութային ավանդույթները:
«Զարթնիր լաո...» փառատոնի նախապատրաստական փուլում այցելություններ են կազմակերպվել մարզի համայնքներ. անցկացվել են նախնական լսումներ, հավաքագրվել են փառատոնի մասնակից անհատ կատարողներ և պարային համույթներ:
Երգի փառատոնն անցկացվել է սեպտեմբերի 6-ին Նոր Արթիկ համայնքում, որին մասնակցել են 28 անհատ կատարողներ և մեկ երգչախումբ: Միջոցառումից առաջ մասնակիցները Թաթուլ գյուղում ծաղկեպսակ են դրել ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հուշարձանին:
Սեպտեմբերի 17-ին Սասունիկ համայնքում տեղի է ունեցել ազգագրական պարի փառատոնը, որին մասնակցել են Արագածոտնի մարզի 10 պարային խմբեր:
Փառատոնի ամփոփիչ փուլը կկայանա սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00–ին, Ներքին Սասնաշեն համայնքում:

Դիտվել է՝ 1197

Մեկնաբանություններ